-
18.04.2020|
11:48
«Մոլորակի էկոհամակարգը վտանգի տակ է։ Մթնոլորտային արտանետումների, ինչպես նաև եղանակային գլոբալ տաքացման տեմպերը մտահոգվելու տեղիք են տալիս: Այս ամենի հետևանքով օվկիանոսային էկոհամակարգերը կվերանան ընթացիկ տասնամյակում, իսկ 2040-ին աղետն ամբողջ երկրագնդի վրա կատարծվի»,- այս մասին գրում է Nature պարբերականը:
-
18.04.2020|
11:46
ԵՄ նախագահ Շառլ Միշելը ապրիլի 17-ին RFI-ին հարցազրույց է տվել՝ ընդգծելով եվրոպական համերաշխության անհրաժեշտությունը կորոնավարակի պանդեմիայի պայմաններում: Նա նշեց, որ 2021-2027-ի եվրոպական բյուջեի հաստատումը առիթ է պանդեմիայից հատկապես տուժած եվրոպական երկրներին օգնության նոր մեխանիզմների մշակման համար:
-
18.04.2020|
11:43
Հարավային Կորեայում արդեն բուժված համարվող 100-ից ավելի պացիենտներ COVID-19-ի դրական տեստ են հանձնել: Գիտնականները դեռ չեն կարողանում պարզել կորոնավիրուսի կրկնակի դրսևորումը:
-
18.04.2020|
11:39
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ապրիլ-մայիս ամիսներին ընթերցին ներկայանալու է նոր գրքերով: Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է:
-
18.04.2020|
00:23
Հայաստանի կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին ուղերձում:
-
18.04.2020|
00:21
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
-
18.04.2020|
00:20
Հայաստանի առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել:
-
18.04.2020|
00:18
Հայաստանի կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային միջոցառումների եւ անելիքների քննարկումները եւ կկայացվեն բոլոր անհրաժեշտ որոշումները ճգնաժամին արժանապատիվ դիմակայելու համար:
-
18.04.2020|
00:15
Աժ-ում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի քվեարկությունը ամփոփվել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Գալստյանին 119 պատգամավորից կողմ են քվեարկել 104-ը, դեմ՝ 15:
-
18.04.2020|
00:14
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը բախվել է «ճշմարտության պահին»՝ նախազգուշացնելով, որ «պոպուլիստները կհաղթեն», և դաշինքը կպառակտվի, եթե չկարողանա միավորվել կորոնավիրուսի ֆոնին ստեղծված տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում, գրում է CNN-ը։